ԻԻՀ նախագահի այցը Հայաստան. Նոր փուլի մեկնարկ՝ Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում
ՀՀ վարչապետի պաշտոնական հրավերով, հոկտեմբերի մեկին, Երևան է այցելելու ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Երեքշաբթի օրը, Ռոհանին ելույթ է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Թեհրանի սկզբունքային քաղաքականությունն է ընդլայնել հարևանների, այդ թվում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Իրանը պատրաստ է բոլոր բնագավառներում, առավել քան երբևէ, ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները:
Ընդգծելով, որ Երևանը նույնպես վճռակամ է բոլոր ոլորտներում ընդլայնել Թեհրանի հետ հարաբերությունները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանը հետևում է Թեհրանի հետ համաձայնությունների իրագործմանը»:
Անցած փետրվարին, Թեհրանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել էր, որ բարեկամությունն ու օրըստօրե աճող համագործակցությունն ապահովում են Իրան-Հայաստան համատեղ շահերը: ԻԻՀ առաջնորդն ասել է.«Ամերիկացիներին երբևիցե չի կարելի վստահել: Նրանք ամենուր դավեր, անբարո քայլեր, տարաձայնություն և պատերազմ են տարածում և դեմ են Իրանի ու Հայաստանի հարաբերություններին և ազգերի շահերին, սակայն մեր պարտականությունն է ամրապնդել մեր համագործակցությունն ու հարաբերությունները»:
Հայաստանը ԵԱՏՄ հերթական նախագահն է և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու ԻԻՀ նախագահին ուղղված հրավիրելը, նոր փուլի սկիզբ է Իրան-ԵԱՏՄ հարաբերություններում:
Իրան-Հայաստան հարաբերություններում նույնպես նոր էջ է բացվել, որի կարևոր կողմերից է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնությանը: ԻԻՀ և ԵԱՏՄ-ի միջև առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է անցած մայիսի 17-ին, Ղազախստանի Աստանայում:
Եվրասիական տնտեսական միությունը յոթ գլխավոր նպատակներ է հետապնդում: Առևտրի դյուրացումը, ԱՊՀ երկրներում ընդհանուր շուկայի ստեղծումը, միության կազմում մաքսային կանոնների աստիճանական վերացումը, անդամ երկրների միջև ընդհանուր արտաքին սակագների հաստատումը, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցումը, ապրանքների, կապիտալի, մարդ ուժի և ծառայությունների ազատ տեղաշարժը Եվրասիայում, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտային միջոցների վերաբերյալ ընդհանուր քաղաքականության հաստատումը ԵԱՏՄ-ի նպատակներն են համարվում:
ԻԻՀ-ը երկկողմ ներդրումային պայմանագիր ունի ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների հետ և շատ ճանապարհ չի մնացել մինչև Եվրասիայում ներդրումային համաձայնագիր կնքելը: Հայաստանը Կովկասի տարածաշրջանում սահմանակից է Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ: Այս երկիրը նաև կամուրջ է հանդիսանում Իրանի ու ԵԱՏՄ-ի անդամ երկրների միջև:
Financial Times օրաթերթը մի հոդվածում գրել է. «Ազատ առևտրի համաձայնագիրը մեծ հաղթանակ է լինելու ԵԱՏՄ-ի համար և վկայում է Իրանի ու նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև հարաբերությունների ընդլայնման մասին»:
Ակնկալվում է, որ ԻԻՀ նախագահի այցը Հայաստան և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին նրա մասնակցությունը պատեհ առիթ լինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների ընդլանման և տարածաշրջանային ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ շահերի ապահովման համար: