Ընդգծվել է Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը
Երկուշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Հայաստան՝ մասնացելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին:
ԻԻՀ նախագահը նույն օրը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հանդիպման ընթացքում, երկու երկրների նախագահներն ընդգծել են երկու երկրների մասնավոր հատվածների միջև հարաբերությունների զարգացման և երկկողմ ու տարածաշրջանային մասշտաբներով տնտեսական համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Ռոհանին նշել է, որ Թեհրանն ու Երևանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ և դրանք ընթանում են զարգացման ու ամրապնդման ուղով: ԻԻՀ նախագահը հավելել է. «Երկու երկրների հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն ԻԻՀ արտաքին քաղաքականության սկզբունքներից է»:
Իրանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև մշակությաին ու պատմական ընդհանրությունները երկարատև հարաբերությունների գրավականն են:
Նրա խոսքերով. «Իրանն ու Հայաստանն ունեն մեծ ներուժ՝ տարբեր, այդ թվում՝ տարանցման, տրանսպորտի, էներգիայի, զբոսաշրջության, արդյունաբերություան ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար»:
Կարևորելով համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, Հասան Ռոհանին ասել է . «Իրանի ներկայությունը Եվրասիական միության տնտեսական հարաբերություններում, կարող է լավ հնարավորություն լինել՝ երկկողմ տնտեսական հարաբերությունները ամրապնդելու, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակով համագործակցությունն ու տնտեսական ակտիվությունը ընդլայնելու համար»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հանդիպման ժամանակ, նշել է, որ իր երկիրը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը: Նա հավելել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել Իրանի հետ հարաբերությունները տարբեր, հատկապես՝ տնտեսական, արդյունաբերական, էներգետիկ և բնապահպանական ոլորտներում:
Արմեն Սարգսյանի խոսքերով. «ԵԱՏՄ տարածաշրջանային գործունեությունը կարող է ավելի մեծ շրջանակ ընդգրկել և այս առումով, միությունը պատրաստ է Իրանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը»: Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է Թեհրանի հետ ազատ առևտրի գոտիների ձևավորումը: