Իրանի բողոքի նամակը՝ ՄԱԿ-ի տիեզերական գրասենյակին
Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչությունը, ՄԱԿ-ի տիեզերական հարցերով գրասենյակի տնօրենին է հանձնել Իրանի տիեզերական գործակալության ղեկավարի նամակը՝ կապված ԱՄՆ –ի կողմից այդ կազմակերպության նկատմամբ սահմանված անօրինական պատժամիջոցների հետ:
2019 թվականի սեպտեմբերի 3-ին, Թեհրանի դեմ ուղղված թշնամական գործողությունների շրջանակում, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ սահմանեց Իրանի տիեզերական գործակալության դեմ:
ԻՌՆԱ-ն չորեշքաբթի օրը հայտարարել է, որ նամակում անդրադարձ է կատարվել կազմակերպության դեմ սահմանված ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցներին և մասնավորապես նշվել է. «Կազմակերպությունը բացառապես խաղաղ ու ոչ ռազմական նպատակներով է օգտագործում տիեզերական տարածությունը»:
Նամակում նշվել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականոթյունը հակասում է միջազգային կանոններին ու տիեզերքը խաղաղ նպատակներով օգտագործելու երկրների իրավունքին: Նամակում նշված է. «Իրանը ենթակա է բնական աղետների՝ երկրաշարժերի, ջրհեղեղների և երաշտի վտանգին և տիեզերական տեխնոլոգիաների օգտագործումը շատ կարևոր է այդ աղետների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման համար»:
Իրանը տարածաշրջանի մի քանի երկրներից է, որը 1958թ սկսած, անդամակցում է ՄԱԿ-ի տիեզերական կոմիտեին: