Զանգանե. «Իրանի նավթարդյունաբերության զարգացումը կանխելու փորձերը ձախողել են»
https://parstoday.ir/hy/news/iran-i112690-Զանգանե._Իրանի_նավթարդյունաբերության_զարգացումը_կանխելու_փորձերը_ձախողել_են
Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանի նավթարդյունաբերության զարգացումը ոչ միայն չի դադարել, այլև ԻԻՀ նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում բազում պայմանագրեր են կնքվում ու իրագործվում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 20, 2019 11:45 Asia/Tehran
  • Զանգանե. «Իրանի նավթարդյունաբերության զարգացումը կանխելու փորձերը ձախողել են»

Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանի նավթարդյունաբերության զարգացումը ոչ միայն չի դադարել, այլև ԻԻՀ նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում բազում պայմանագրեր են կնքվում ու իրագործվում»:

Թասնիմ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Չնայած մեծ ջանքեր են տարվել շրջափակման պայմաններում Իրանի նավթարդյունաբերության զարգացումը կանխելու ուղղությամբ, սակայն այս արդյունաբերությունը զարգացել է անգամ պատժամիջոցների առկայության պայմաններում»:

Նա հավաստիացրել է, որ Իրանում շարունակվում են նավթի ու գազի հայտնաբերման աշխատանքները և արդյունավորվելու դեպքում, նավթի ու գազի արդյունահանման ծավալները մեծանալու ուրախ լուրը կհաղորդվի նաև ժողովրդին: