ՄԱԳԱՏԷ.«Իրանի ծանր ջրի պաշարների չափն անցել է ՀԳՀԾ-ում սահմանված չափից»
https://parstoday.ir/hy/news/iran-i113630-ՄԱԳԱՏԷ._Իրանի_ծանր_ջրի_պաշարների_չափն_անցել_է_ՀԳՀԾ_ում_սահմանված_չափից
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի պաշարների չափն անցել է ՀԳՀԾ-ում սահմանված չափից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2019 07:31 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ.«Իրանի ծանր ջրի պաշարների չափն անցել է ՀԳՀԾ-ում սահմանված  չափից»

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի պաշարների չափն անցել է ՀԳՀԾ-ում սահմանված չափից:

Երկուշաբթի օրը, կազմակերպության անդամ երկրներին ներկայացրած զեկույցում, ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ 2019թ. նոյեմբերի 16-ին, Իրանը գործակալությանը տեղյակ է պահել, որ ծանր ջրի պաշարներն անցել են 130 տոննայից:

Զեկույցում ասված է.«2019թ. նոյեմբերի 17-ին, ՄԱԳԱՏԷ-ն ուսումնասիրել է Իրանում ծանր ջրի չափը և նկատել է, որ Իրանի ծանր ջրի պաշարների չափը հասել է 131.5 տոննայի»:

Թեհրանն օրեր առաջ ձեռնարկեց ՀԳՀծ-ի շրջանակում իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը և հայտարարեց, որ համաձայնության մյուս կողմերն իրենց պարտավորություններն իրագործելու դեպքում, Թեհրանը ևս դադարեցնելու է պարտավորությունների կրճատման քայլերը: