Գեներալ-մայոր Հաթամի. ԱՄՆ ռազմական ինքնաթիռները փախուստի են դիմել Իրանի ափերից
https://parstoday.ir/hy/news/iran-i246696-Գեներալ_մայոր_Հաթամի._ԱՄՆ_ռազմական_ինքնաթիռները_փախուստի_են_դիմել_Իրանի_ափերից
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարը, նկարագրելով թշնամու սպառնալիքներին դիմակայելու գործում Իրանի զինված ուժերի գործունեության մի մասը, հայտարարել է, որ թշնամական նավերը, Իրանի ջրեր մտնելուց հետո, թիրախավորվել են հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, իսկ ամերիկյան ռազմական ինքնաթիռները ստիպված են եղել նահանջել՝ Իրանի հակաօդային պաշտպանության պատրաստվածության շնորհիվ։
(last modified 2026-06-16T14:45:12+00:00 )
Հունիս 16, 2026 18:13 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Հաթամի. ԱՄՆ ռազմական ինքնաթիռները փախուստի են դիմել Իրանի ափերից

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարը, նկարագրելով թշնամու սպառնալիքներին դիմակայելու գործում Իրանի զինված ուժերի գործունեության մի մասը, հայտարարել է, որ թշնամական նավերը, Իրանի ջրեր մտնելուց հետո, թիրախավորվել են հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, իսկ ամերիկյան ռազմական ինքնաթիռները ստիպված են եղել նահանջել՝ Իրանի հակաօդային պաշտպանության պատրաստվածության շնորհիվ։

Ըստ Pars Today-ի՝ գեներալ-մայոր Ամիր Հաթամին ասել է, որ բանակի ռազմածովային ուժը իր պաշտպանական առաքելությունը կատարել է հզորությամբ՝ Օմանի ծովի 600 կիլոմետր երկարությամբ ափերի երկայնքում, իսկ թշնամու նավերը, որոնք համարվում էին հզորության խորհրդանիշ, թիրախավորվել են թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, Իրանի ջրեր մտելուց անմիջապես հետո։
Նա հավելել է, որ Իրանի բանակի և ԻՀՊԿ–ի ցամաքային ու ռազմածովային ուժերը տեղակայված են երկրի հարավային ափերին, և այս պատրաստվածությունն ու լայնածավալ ներկայությունը պատճառ են դարձել, որ թշնամին չհամարձակվի մոտենալ Իրանի ափերին։
Իրանի բանակի գլխավոր հրամանատարը նաև անդրադարձել է երկրի հակաօդային պաշտպանության արդյունավետության ցուցանիշներին՝ նշելով, որ պաշտպանական համակարգերը ակտիվ են եղել մինչև վերջին պահը և թշնամական անօդաչու թռչող սարքերը խոցելիս թշնամու կործանիչներին ստիպել են նահանջել և փախուստի դիմել տարածքից։ Նա այս գործողությունները համարել է երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում զինված ուժերի պատրաստվածության և ներդաշնակության նշան։