Ռոհանի, ԱՄՆ-ը ամենածանր գինն է վճարելու Սուլեյմանիին սպանելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i115282-Ռոհանի_ԱՄՆ_ը_ամենածանր_գինն_է_վճարելու_Սուլեյմանիին_սպանելու_համար
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանության բոլոր հետևանքների համար պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն, իսկ Վաշինգտոնը ծանր գին է վճարելու:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Հունվար 05, 2020 09:30 Asia/Tehran
  • Ռոհանի, ԱՄՆ-ը ամենածանր գինն է վճարելու Սուլեյմանիին սպանելու համար

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանության բոլոր հետևանքների համար պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ն, իսկ Վաշինգտոնը ծանր գին է վճարելու:

Շաբաթ օրը, Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բին Աբդ ալ Ռահման ալ Թայիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է ստեղծված իրավիճակում երկու երկրների միջև խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտւյթունը և հույս հայտնել, որ տարածաշրջանի բոլոր երկրները կդատապարտեն ԱՄՆ-ի կողմից իրականացված պետական ահաբեկչությունը:

Ռոհանին շեշտել է, որ Իրանը երբեք տարածաշրջանում լարվածություն չի առաջացրել: Նրա խոսքերով. «ԱՄՆ-ի իրականացրած ահաբեկչությունը վիրավորանք էր ուղղված իրաքցիներին և այդ երկրի ինքիշխանության խախտում»:

Նշելով, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում ապակայունացնող դերակատարություն ունի, հավելել է. «Այսօր տարածաշրջանի բոլոր երկրները պետք է հավատան, որ քանի դեռ ԱՄՆ-ը ներկա է տարածաշրջանում,  տարածաշրջանի երկրներում խաղաղություն չի տիրելու»:

Կատարի ԱԳ  նախարարը ցավակցություն է հայտնել գեներալ Սուլեյմանիի ու նա զինակիցների նահատակության կապակցությամբ և մտահգություն՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունների կապակցությամբ: