Իրանի արձագանքն ուկրաինական օդանավթի վթարի կապակցությամբ հայտարարություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i115478-Իրանի_արձագանքն_ուկրաինական_օդանավթի_վթարի_կապակցությամբ_հայտարարություններին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանում սկսել են հետաքննել ուկրաինական ինքնաթիռիվթարի պատճառները՝ միջազգային և ICAO-ի չափանիշներին համապատասխան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2020 04:44 Asia/Tehran
  • Իրանի արձագանքն ուկրաինական օդանավթի վթարի կապակցությամբ հայտարարություններին

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Թեհրանում սկսել են հետաքննել ուկրաինական ինքնաթիռիվթարի պատճառները՝ միջազգային և ICAO-ի չափանիշներին համապատասխան:

Հինգշթաբթի օրը, Սեյեդ Աբբաս Մուսավին, արձագանքելով օդանավի կործանման վերաբերյալ ամերիկյան ու եվրոպական որոշ երկրների պաշտոնյաների հյատարարություններին, ասել է. «Ուկրաինան, որպես ինքնաթիռի սեփականատեր և Boeing ընկերությունը որպես արտադրող, հրավիրվել են մասնակցելու հետաքննությանը»:

Եվս մեկ անգամ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին, Մուսավին հավելել է. «Իրանը ողջունում է հետաքննությանն այն երկրների փորձագետների առկայությունը, որոնց քաղաքացիները զոհվել են այս սարսափելի վթարի արդյունքում»:

Չրեշքաբթի առավոտյան, Ուկրաինական ավիաուղիներին պատկանող օդանավը Թեհրանի Իմամ Խոմեյնու օդանավակայանցի օդ բարձրանալուց անմիջապես հետո կործանվեց, ինչի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի 167 ուղևորները և անձնակազմի 9 անդամները: