Մարտ 18, 2020 09:37 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն անտեսել է  ԱՄՆ-ի կողմից իրանցիների իրավունքների ոտնահարումը

Իրանի մարդու իրավունքների շտաբը դատապարտել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի լռությունը՝ Վաշինգտոնի կողմից իրանցիների իրավունքները ոտնահարելու կապակցությամբ:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության հարցերով մարդու իրավունքների հատուկ զեկուցողի վերջին զեկույցին, Իրանի մարդու իրավունքների շտաբը հայտարարել է. «Հատուկ զեկուցողը իր վերջին զեկույցում անտեսել է Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի թշնամական քայլերը»:

Հայտարարության մեջ ասված է. «Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի  մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հայտարարության մեջ անստեսվել են ԱՄՆ-ի կողմից իրանցիների դեմ կիրառված անօրինական ու անմարդկայինք այլերը  այդ թվում ՝   առաջընթացի,  բարեկեցության,  խաղաղ կյանքի և առողջության իրավունքները ոտնահարելը: ԱՄն-ը ոանտեսելէ  անգա իրանցիների կյանքի իրավունքը: Իսկ ՄԱԿ-ը   գործնականում ոչ մի քայլ  չի ձեռնարկել ՝ կանխելու իրանցիների իրավունքների ոտնահարումն ԱՄՆ-ի կողմից»:

Իրանի մարդու իրավունքների շտաբը ՄԱԿ-ին կոչ է արել վերանայելով իր վերջին տարիների գործունեությունը, առաջնահերթությունը տալ ազգերի իրավունքները հարգելու պահանջին և անդամ երկրենրին թույլ չտալ օգտվել կազմակերպության հանարվորոթյուններից՝ մարդու իրավունքների վերաբերյալ իրենց քաղաքականություններն առաջ տանելու հարցում:

Պիտակ