Թեհրանահայ համայնքը խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիան 
https://parstoday.ir/hy/news/iran-i233990-Թեհրանահայ_համայնքը_խստորեն_դատապարտել_է_սիոնիստական_ռեժիմի_կողմից_Իրանի_դեմ_իրականացված_ագրեսիան
Այսօր՝ չորեքշաբթի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիան դատապարտող արարողություն,որին մասնակցել են Իսլամական խորհրդարանում   Իրանահայության  պատգամավորներ, հոգևորականներ, ներկայացուցիչներ և Թեհրանի մի խումբ հայ բնակիչներ։  
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 25, 2025 16:16 Asia/Tehran
  • Թեհրանահայ համայնքը խստորեն դատապարտել է սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիան 

Այսօր՝ չորեքշաբթի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիան դատապարտող արարողություն,որին մասնակցել են Իսլամական խորհրդարանում   Իրանահայության  պատգամավորներ, հոգևորականներ, ներկայացուցիչներ և Թեհրանի մի խումբ հայ բնակիչներ։  

 Այս արարողությունը տեղի է ունեցել  Իրանի մուսուլման  ժողովրդին հայ համայնքի համերաշխությունը հայտնելու և Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի անմարդկային գործողությունները դատապարտելու նպատակով։
Արարողության մասնակիցները, ընթերցելով հայտարարություն, ելույթներ ունենալով և կրոնական արարողություն անցկացնելով, գարշանք հայտնեցին սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի քաջարի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ։
Արարողությանը ներկա հայ պատգամավորները, անդրադառնալով բոլոր աստվածային կրոնների խաղաղասիրական ուսմունքներին, դատապարտեցին միջազգային հանրության լռությունը Իսրայելի այս ագրեսիաների շուրջ։