Արաղչի․ Միջուկային օբյեկտների վրա հարձակումը կփոխի Իրանի ուղղությունը 
(last modified Wed, 25 Jun 2025 16:56:20 GMT )
Հունիս 25, 2025 20:26 Asia/Tehran
  • Արաղչի․ Միջուկային օբյեկտների վրա հարձակումը կփոխի Իրանի ուղղությունը 

Անդրադառնալով Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի  հարձակումներին՝ ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Միջուկային օբյեկտների դեմ ագրեսիան խորը և անխուսափելի ազդեցություն կունենա Իրանի միջազգային փոխազդեցությունների և երկրի ապագա ուղու վերաբերյալ տեսակետի վրա»։

Հղում անելով Իրանի հեռուստատեսությանը, Pars Today-ը հաղորդում է, որ «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Աբբաս Արաղչին խոսել է Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի և սիոնիստական թշնամուն հրադադար պարտադրելու մասին։
Նա ասել է․ «Ստեղծված իրավիճակում նախ պետք է հասկանալ՝ արդյոք ագրեսորները կարողություն ունե՞ն իրականացնելու իրենց առաջարկները և պահպանելու դրանք, թե՞, ինչպես անցյալում, ռեժիմի իշխանական խմբավորումների միջև ներքին մրցակցությունը կստիպի նրանց հրադադարը պատանդ պահել իրենց ներքին մարտահրավերներին և սկսել լարվածության նոր փուլ»։
Արաղչին ասել է․ «Իրանը պատերազմը չի սկսել։ Իրանը միշտ ենթարկվել է հարձակման և գործել ըստ պաշտպանության սկզբունքի։ Եվ եթե այսուհետև էլ Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հարձակում լինի, մեր պատասխանը նույնը կլինի»։
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Ինչպես ես ընդգծեցի Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում, պատերազմի մեջ Միացյալ Նահանգների մտնելը վկայում է Իսրայելի պարտության և անսասան մնալու անկարողության մասին։ Նրանք միամտորեն մտածում էին, թե Իրանը կհանձնվի ամերիկյան միջամտության դեպքում։ Բայց երբ տեսան, որ մեր պատասխանն ավելի ուժեղ և վճռական էր և մենք կիրառեցինք երրորդ սերնդի «Խայբերշեքան» հրթիռներ, նրանք հրաժարվեցին պատերազմը շարունակելուց և միջնորդների միջոցով առաջարկեցին հրադադար»։
Նախարարի խոսքով․ «Իրանը հրադադարի առաջարկն ընդունեց հիմնվելով բարոյական և նորմատիվ գերազանցության վրա, որպեսզի այդ մոտեցումը հիմք հանդիսանա տարածաշրջանային և իսլամական արժեքների վրա հիմնված նոր քաղաքականության համար։ Տարածաշրջանի իսլամական երկրների աջակցությունն այս մոտեցմանը կարող է ուժեղացնել Սիոնիստական ռեժիմի մեկուսացումը, որը չի հետևում որևէ բարոյական սկզբունքի կամ արժեքի։
Անդրադառնալով Կատարում ԱՄՆ ռազմաբազայի վրա հարձակմանն Արաղչին ասել է. «Իրանի ռազմավարական գործողությունները, մասնավորապես՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական և հետախուզական բազաների թիրախավորումն, իրականացվել է ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։ Միացյալ Նահանգների ռազմաբազայի դեմ իրականացված գործողությունը չի նշանակում Իրանի հարևանների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, լիակատար հարգանքով վերաբերվելով հարևան երկրների ինքնիշխանությանը և ազգային իրավունքներին, կարծում է, որ պետք է վճռականորեն գործի իր գոյությունը պաշտպանելու համար։