Բաիդինեժադ. Բրիտանիայի կառավարությանը հորդորում եմ անտեսել ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i118830-Բաիդինեժադ._Բրիտանիայի_կառավարությանը_հորդորում_եմ_անտեսել_ԱՄՆ_ի_անարդար_պատժամիջոցները
Բրիտանիայում Իրանի դեսպանն ասել է, որ Բրիտանիայի կառավարությունը ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հիման վրա, պետք է անտեսի ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2020 14:13 Asia/Tehran
  • Բաիդինեժադ. Բրիտանիայի կառավարությանը հորդորում եմ անտեսել  ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցները

Բրիտանիայում Իրանի դեսպանն ասել է, որ Բրիտանիայի կառավարությունը ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հիման վրա, պետք է անտեսի ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները:

Համիդ Բաիդինեժադը Telegram-ի իր ալիքում գրել է. «Բրիտանիայի կառավարությունն ի պատասխան հակաիրանական ատժամիջոցները դադարեցնելու վերաբերյալ այդ երկրի ժողովրդի պահանջի, հայտարարել է, որ Բրիտանիայի պատժամիջոցները վերաբերում են մարդու իրավունքներին, հատուկ սարքավորումների արտահանմանը, որոնք ունեն ռազմական նշանակություն, առանձնապես չեն կարող ազդել կորոնավիրոսւի դեմ պայքարում Իրանի հնարավորությունների վրա»:

Բաիդինեժադն ի պատասխան այն հարցին թե արդյոք Բրիտանիայի կառավարության պատասխանը ճիշտ էր, ասել է. «Բրիտանացիների պահանջը կայանում է նրանում, որ իրենց կառավարությունը, շրջանցելով ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցները, բրիտանական ֆինանսական և առևտրային կազմակերպություններին աջակցի՝ իրանական կողմի հետ օրինական շփումներ իրականացնելու գործում և մյուս կողմից միջազգային դիվանագիտական ջանքեր գործադրի՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ»: