Իրանի ներքին գործերի նախարար. Միացյալ Նահանգներին չի հաջողվել Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել
https://parstoday.ir/hy/news/iran-i120879-Իրանի_ներքին_գործերի_նախարար._Միացյալ_Նահանգներին_չի_հաջողվել_Իրանում_քաղաքացիական_պատերազմ_հրահրել
Իրանի ներքին գործերի նախարարն ասել է. «Միացյալ Նահանգներին չի հաջողվել Իրանում անկայունություն, անապահովություն և քաղաքացիական պատերազմ հրահրել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2020 11:58 Asia/Tehran
  • Իրանի ներքին գործերի նախարար. Միացյալ Նահանգներին չի հաջողվել Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել

Իրանի ներքին գործերի նախարարն ասել է. «Միացյալ Նահանգներին չի հաջողվել Իրանում անկայունություն, անապահովություն և քաղաքացիական պատերազմ հրահրել»:

Շաբաթ օրը, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ հեռախոսազրույցում, Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է ամեն կերպ միջամտել այլ երկրների ներքին գործերին: Նա ասել է. «ԱՄՆ-ը իրանցիների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում անգամ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած ծանր պայմաններում»: 

Դատապարտելով ԱՄՆ-ի աջակցությունը տարածաշրջանային ահաբեկիչներին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ին,  Ռահմանի Ֆազլին կարևորել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը՝ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման և քաղաքական, տնտեսական և անվտանգության կապերի խորացման ուղղությամբ,  ինչպես նաև Թեհրան-Անկարա համագործակցության ընդլայնումը:

Անդրադառնալով վերջերս Իրանի ներքին գործերի նախարարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի քայլին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել է. «Ամեն անգամ, երբ ամերիկացիների մտքում որևէ խնդիր է առաջանում, նրանք սկսում են սպառնալ, ոչնչացնել ու բոյկոտել»: