ԻԻՀ ԱԳՆ. Ամերիկացի բողոքարարների ձայնը պետք է լսելի դառնա աշխարհին
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ԶԼՄ-ների նկատմամբ գործադրվող ճնշումներն ու սահմանափակությունները, հավելելով, որ բողոքարարների ձայնը պետք է լսելի դառնա աշխարհին:
Ուրբաթ օրը, ցավակցություն հայտնելով սևամորթ ամերիկացու սպանության կապակցությամբ, նախարարությունը Թվիթերում արած գրառման մեջ նշել է. «Իրանը դատապարտում է ԱՄՆ-ում առկա ռասայական խտրականությունը և այդ երկրի իշխանություններին կոչ է անում ռասիզմի հողի վրա իրականացված սպանությունների դեպքում արդար դատավարություն անցկացնել»:
Երկուշաբթի օրը, սպիտակամորթ ոստիկանը, Մինեապոլիսում դաժանորեն սպանել էր մի սևամորթ տղամարդու:
Երեքշաբթի օրվանից սկսած, Մինեապոլիսի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու այս դաժան սպանության դեմ: