Ղալիբաֆ. ԱՄՆ-ը մեծ սատանա է ու չարիքի աղբյուր
Մայիս 31, 2020 04:00 Asia/Tehran
Անդրադառնալով ԱՄՆ-ում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանությանն Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ը չարիքի աղբյուր է:
Շաբաթ օրը, Թվիթերում արած գարռման մեջ, Մուհամմադբաղեր Ղալիբաֆը նշել է. «Երկիրը, որի քաղաքական, տնտեսական ու դատական համակարգը տարիներ շարունակ այլ երկրներում պատերազմներ, հեղաշրջումներ, աղքատություն, խոշտանգումներ, եղբայրասպանություն, կոռուպցիա, ռասիզմ, սով, նվաստացում է տարածում և «ծնկի միջոցով շնչահեղձ անում», եթե սատանա չէ, ապա ի՞նչ է: ԱՄՆ-ը չարիքի աղբյուր է»:
Երեքշաբթի օրվանից, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր են անցկացվում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանության դեմ:
Պիտակ