Զարիֆ. Ժամանակն է, որպեսի աշխարհը միավորվի ռասիզմի դեմ պայքարի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i121145-Զարիֆ._Ժամանակն_է_որպեսի_աշխարհը_միավորվի_ռասիզմի_դեմ_պայքարի_համար
Իրանի արտաքին գործերի նախարարը Թվիթերում արած գրառման մեջ անդրադարձել է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից անզեն սևամորթ մարդու դաժան սպանությանը և նշել, որ ժամանակն է, որպեսզի աշխարհը միավորվի ռասիզմի դեմ պայքարի համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 31, 2020 09:40 Asia/Tehran
  • Զարիֆ. Ժամանակն է, որպեսի աշխարհը միավորվի ռասիզմի դեմ պայքարի համար

Իրանի արտաքին գործերի նախարարը Թվիթերում արած գրառման մեջ անդրադարձել է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից անզեն սևամորթ մարդու դաժան սպանությանը և նշել, որ ժամանակն է, որպեսզի աշխարհը միավորվի ռասիզմի դեմ պայքարի համար:

Զարիֆը նշել է, որ  Միացյալ Նահանգներում սևամորթների կյանքին ուշադրություն չի դարձվում և ռասիզմի դեմ համաշխարհային պայքարը հետ է մնացել:

Զարիֆն իր գրառմանը կցել է 2018թ Թեհրանում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ ԱՄՆ պետքարուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը:

Նա որոշակի փոփոխություն իրականացնելով հայտարարության մեջ, այն ուղղել է  ամերիկացիներին:

Ամերիկացի սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո, ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքներում տեղի են ունեցել բողոքի լայնածավալ ցույցեր: