Զարիֆ. «ԱՄՆ-ում ժողովրդի խնդիրների անտեսումն ու բողոքարարներին ճնշելը դատապարտելի է»
https://parstoday.ir/hy/news/iran-i121155-Զարիֆ._ԱՄՆ_ում_ժողովրդի_խնդիրների_անտեսումն_ու_բողոքարարներին_ճնշելը_դատապարտելի_է
Իրանի արտգործնախարարը դատապարտել է ժողովրդի խնդիրներն անտեսելու, բողոքարարներին հալածելու և կալանավորելու ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2020 08:12 Asia/Tehran
  • Զարիֆ. «ԱՄՆ-ում ժողովրդի խնդիրների անտեսումն ու բողոքարարներին ճնշելը դատապարտելի է»

Իրանի արտգործնախարարը դատապարտել է ժողովրդի խնդիրներն անտեսելու, բողոքարարներին հալածելու և կալանավորելու ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությունը:

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում արկածախնդրության դիմելով, բռնապետական իշխանություններին հովանավորելով, միջուկային զենքերի համար գումարներ ծախսելով, վատնում է իր ժողովրդի ռեսուրսները և ցավ  պատճառում ամերիկացիներին:

Նշելով, որ չպետք է զարմանալ ԱՄՆ-ում բողոքների շարունակման կապակցությամբ, Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի ժողովուրդն իր երկրի ղեկավարներից ուզում է, որ իրենք էլ մաս ունենան երկրի հարստությունից և ունենան իրենց իրավունքները»:

Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի ժողովուրդը հոգնել է ռասիզմից, անարդարությունից և իր երկրի ղեկավարության անարժանությունից և աշխարհըպետք է լսի նրանց ձայնը»:

Սպիտակամորթ սպայի կողմից ամերիկացի սևամորթի դաժան սպանությունից հետո, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում: