Իրանի Համադան քաղաքի Սուրբ Մարիամի եկեղեցում հրդեհ է բռնկվել
Հունիս 13, 2020 13:04 Asia/Tehran
Արևմտյան Իրանի Համադան քաղաքի հրշեջային և անվտանգության ծառայության ղեկավարն ասել է. «Ուրբաթ առավոտյան տեղի ունեցած հրդեհը չի վնասել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն, որը տեղակայված է քաղաքի Հեգմաթանե բլրի պատմական վայրում»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ռեզա Բայանաթին հավելել է. «Հրդեհի պատճառը եկեղեցու շուրջը չորացած խոտերն են եղել, որոնք կամ բոցավառվել են շոգի, կամ անցորդների անզգուշության պատճառով»:
Նա ասել է, որ տաք եղանակի պատճառով քաղաքի արոտավայրերի չոր ծածկույթը վառվում է և քաղաքացիներին կոչ է արել ուշադրություն դարձնել բուսականության պահպանմանը: