Իրանի սուրբ Ստեփանոս վանքը գտնվում է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում
https://parstoday.ir/hy/news/iran-i121929-Իրանի_սուրբ_Ստեփանոս_վանքը_գտնվում_է_զբոսաշրջիկների_ուշադրության_կենտրոնում
Սորրբ Ստեփանոս վանքն Իրանի երկրորդ ամենամեծ եկեղեցին է, որը գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Ջուլֆա քաղաքից 15 կմ հեռավորության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 08:28 Asia/Tehran

Սորրբ Ստեփանոս վանքն Իրանի երկրորդ ամենամեծ եկեղեցին է, որը գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Ջուլֆա քաղաքից 15 կմ հեռավորության վրա:

Սուրբ Ստեփանոս վանքը կառուցվել է իներորդ դարում  և գրանցվել է  ՅՈՒՍՆԵԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Վանքը մեծ նշանակություն ունի ոչ միայն իրանահայերի, այլև ողջ աշխարհի քրիստոնյաների համար:

Ջուլֆան սահմանային քաղաք է, որը տեղակայված է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին: Քաղաքը հայտնի է իր պատամական եկեղեցիներով:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է շատ գեղեցիկ ձորի եզրին, ինչն ավելի գրավիչ է դարձնում այն զբոսաշրջիկների համար:

Վերջին օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Սուրբ Ստափանոս եկեղեցի: