Իրանում կառուցվել է աշխարհում առաջին ապակե կոր կամուրջը
https://parstoday.ir/hy/news/iran-i121931-Իրանում_կառուցվել_է_աշխարհում_առաջին_ապակե_կոր_կամուրջը
Կամուրջը կառուցվել է Իրանի հյուսիսարևելյան Արդաբիլ նահանգի Հիր քաղաք Հիրչայի գետի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2020 08:38 Asia/Tehran

Կամուրջը կառուցվել է Իրանի հյուսիսարևելյան Արդաբիլ նահանգի Հիր քաղաք Հիրչայի գետի վրա:

Իրանցի ինժեներները կամուրջը կառուցել են երկաթի ու ապակու համադրությամբ: Այն  կախված է ժայռերի մեջտեղում և համարվում է առաջին կոր ապակե կամուրջը աշխարհում:

Կամուրջը կախված է հաստ մալուխներով: Այն կառուցվել է 5 շերտ ապակուց, ունի 200 մետր երկարություն և 70 մ բարձրություն: