ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. «Թշնամիներն այլևս Իրանի դեմ պատերազմելու ցանկություն չեն ունենա»
Անդրադառնալով անցած 40 տարիների ընթացքում Իրանի պաշտպանական ուժի աճին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է. «Տեսնելով այս ուժը, թշնամիներն այլևս Իրանի դեմ պատերազմելու ցանկություն չեն ունենա» :
Կիրակի օրը, Թեհրանում կայացած նիստում, նշելով, որ այսօր Իսլամական հեղափոխության գաղափարները տարածվել են իսլամական ու ոչ-իսլամական շատ երկրներում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հավելել է.«Թշնամիները վտանգ զգալովմ փորձում են խնդիրներ ստեղծել Իրանի ժողովրդի համար»:
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ընդգծել է «Թշնամիները երբեք չեն դադարել Իրանի ժողովրդի դեմ դավեր նյութել և թշնամանք տածել, քանի որ Իրանը համարում են ոգեշնչման աղբյուր և կենսատու գիտելիքների կենտրոն»:
Նշելով, որ ԱՄՆ-ում այդ երկրի դրոշակի հրկիզելը վկայում է բռնության ու հանցագործության դեմ պայքարի ոգու առկայության մասին, գեներալ Սալամին ասել է. «Այս դեպքերը ոգեշնչվում են ջիհադական ոգուց, որը տարածվել է ամբողջ աշխարհում»: