Ղալիբաֆ.«ԱՄՆ-ի քայլերը սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i122088-Ղալիբաֆ._ԱՄՆ_ի_քայլերը_սպառնում_են_միջազգային_խաղաղությանն_ու_անվտանգությանը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգության ու խաղաղության համար:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 24, 2020 12:36 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգության ու խաղաղության համար:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում Չինաստանի դեսպան Չանգ Հուայի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկրների անկախության  ու ինքնիշխանության դեմ ուղղված  ԱՄՆ-ի կառավարության միջամտություններին, Ղալիբաֆն ասել է. «Աշխարհի երկրները առերեսվում են Միացյալ Նահանգների  միակողմանի և կայսերապաշտական բնույթի հետ, որը ոտնահարում է ժողովուրդների իրավունքները»:

Նշելով, որ Չինաստանի և Իրանի հարաբերությունները կայուն ու պատմական են, Ղալիբաֆը հավելել է.«ԱՄՆ-ի անխոհեմ քայլերի դեմ պայքարելու համար տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ընդլայնումը անխուսափելու անհրաժեշտություն է»:

Թեհրանում Չինաստանի դեսպան Չանգ Հուան, հանդիպման ժամանակ ընդգծել է. «Չինաստանը լիովին պատրաստ է առավել քան երբևէ ընդլայնել իր բարեկամական համագործակցությունն Իրանի հետ»:

Նա հստակեցրել է.«Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցներին»: