Իրանի Պաշտպանության նախարար. «ԱՄՆ-ի պատժամիջոցները հակառակ արդյունք են ունեցել»
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է. «Իրանի բանակի օդուժի համալրումը կործանիչներով, թշնամիներին ու մասնավորապես ամերիկացիներին ուղղված պատգամ է առ այն, որ պատժամիջոցները հակառակ արդյունք են ունեցել»:
Հինգշաբթի օրը, Իրանի Զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարի ներկայությամբ, օդուժին են հանձնվել իրանական արտադրության Քոսար տիպի երեք կործանիչներ:
Արարողության ընթացքում, Իրանի ՊՆ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հահտարար է.«40 տարի առաջ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց մեր դեմ, որ չկարողանանք կիրառել որևէ տեսակի զինտեխնիկա, սակայն այսօր մենք ինքներ ենք այն արտադրում ու կիրառում»:
Նշելով, որ ամերիկացիները ջանքեր են գործադրում Իրանի վ զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ, Ամիր Հաթամին ասել է. «Սա կարևոր պատգամ է ուղղված ողջ աշխարհին ու բոլոր ազատախոհներին, առ այն, որ Իրանը, դիմադրության շնորհիվ, հասել է հաջողության»: