Իրանի Պաշտպանության նախարար. «ԱՄՆ-ի պատժամիջոցները հակառակ արդյունք են ունեցել»
https://parstoday.ir/hy/news/iran-i122106-Իրանի_Պաշտպանության_նախարար._ԱՄՆ_ի_պատժամիջոցները_հակառակ_արդյունք_են_ունեցել
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է. «Իրանի բանակի օդուժի համալրումը կործանիչներով, թշնամիներին ու մասնավորապես ամերիկացիներին ուղղված պատգամ է առ այն, որ պատժամիջոցները հակառակ արդյունք են ունեցել»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 25, 2020 07:20 Asia/Tehran

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է. «Իրանի բանակի օդուժի համալրումը կործանիչներով, թշնամիներին ու մասնավորապես ամերիկացիներին ուղղված պատգամ է առ այն, որ պատժամիջոցները հակառակ արդյունք են ունեցել»:

Հինգշաբթի օրը, Իրանի Զինված ուժերի աջակցման ու պաշտպանության նախարարի ներկայությամբ, օդուժին են հանձնվել իրանական արտադրության Քոսար տիպի երեք կործանիչներ:

Արարողության ընթացքում, Իրանի ՊՆ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հահտարար է.«40 տարի առաջ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց  մեր դեմ, որ չկարողանանք կիրառել որևէ տեսակի զինտեխնիկա,  սակայն այսօր մենք  ինքներ ենք այն արտադրում ու կիրառում»:

Նշելով, որ  ամերիկացիները ջանքեր են գործադրում Իրանի վ զենքի էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ, Ամիր Հաթամին ասել է. «Սա կարևոր պատգամ է ուղղված ողջ աշխարհին ու բոլոր ազատախոհներին, առ այն, որ Իրանը, դիմադրության շնորհիվ, հասել է հաջողության»: