Վաղը Իմամ Ռեզայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձն է
Աշխարհի շիա մուսուլմանների 8-րդ առաջնորդ՝ Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձի օրվա առիթով մարդիկ զարդարել են Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը:
2020 թվականի հուլիսի 3-ը, լուսնային հիջրեթի 1441 թ.-ի Զի ալ-Ղաադա ամսի 11-ը շիա մուսուլմանների 8-րդ առաջնորդ՝ Իմամ Ռեզայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձն է:
Իմամ Ռեզան իր 20-ամյա իմամության շրջանում նշանակալի դեր է ունեցել շիա մշակույթի տարածման գործում: Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը գտնվում է Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում:
Ամեն տարի Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձի օրը իրանցիները և շիաները աշխարհի հեռավոր կետերից այցելում են Իմամի սրբավայր դամբարան և այլ սրբավայրեր և նշում են այս տոնական օրը: Սրբավայրերում մարդիկ աղոթում ու փառաբանում են Աստծուն:
Մարդիկ զարդարել են Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանը: Մուսուլմանները պատրաստվում են վաղը առավոտից-գիշեր նշելու այս տոնական օրը՝ հարգելով սոցիալական հեռավորությունը և առողջապահական ցուցումները:
Հայերեն ռադիոժամն աշխարհի բոլոր շիաներին ու ազատախոհներին շնորհավորում է Իմամ Ռեզայի բարեբաստիկ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: