Իրանում գտնվող 135 միլիոն տարվա վաղեմություն ունեցող քարանձավի զարմանահրաշ գրավչությունները
Հուլիս 04, 2020 13:18 Asia/Tehran
Դեհ Շեյխ Փաթավե քարանձավը գտնվում է Իրանի Դենա մարզի Սի Սախթ քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա:
Ձմռան առեղծվածային ջերմությունն ու ամառային հաճելի զովությունը կրկնապատկել են Դեհ Շեյխ պատմական քարանձավի կարևորությունն ու հմայքը:
Հնագետներից մեկի խոսքերով՝ Դեհ Շեյխ քարանձավում հայտնաբերված ոսկորների հետազոտության արդյունքում պարզվել է, որ այնտեղ ապրող մարդիկ որևէ դեր չեն ունեցել դրա ձևավորման մեջ:
Դեհ Շեյխ քարանձավի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած հնագետ Մոհամմեդ Քազեմ Ռահմանին կարծում է, որ քարանձավը պատկանում է երկրաբանական երկրորդ շրջանին և ունի մոտ 135 միլիոն տարվա վաղեմություն: