Իրանում գտնվող 135 միլիոն տարվա վաղեմություն ունեցող քարանձավի զարմանահրաշ գրավչությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i122475-Իրանում_գտնվող_135_միլիոն_տարվա_վաղեմություն_ունեցող_քարանձավի_զարմանահրաշ_գրավչությունները
Դեհ Շեյխ Փաթավե քարանձավը գտնվում է Իրանի Դենա մարզի Սի Սախթ քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2020 13:18 Asia/Tehran

Դեհ Շեյխ Փաթավե քարանձավը գտնվում է Իրանի Դենա մարզի Սի Սախթ քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա:

Ձմռան առեղծվածային ջերմությունն ու ամառային հաճելի զովությունը կրկնապատկել են Դեհ Շեյխ պատմական քարանձավի կարևորությունն ու հմայքը:

Հնագետներից մեկի խոսքերով՝ Դեհ Շեյխ քարանձավում հայտնաբերված ոսկորների հետազոտության արդյունքում պարզվել է, որ այնտեղ ապրող մարդիկ որևէ դեր չեն ունեցել դրա ձևավորման մեջ:

Դեհ Շեյխ քարանձավի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած հնագետ Մոհամմեդ Քազեմ Ռահմանին կարծում է, որ քարանձավը պատկանում է  երկրաբանական երկրորդ շրջանին և ունի մոտ 135 միլիոն տարվա վաղեմություն: