Ղալիբաֆ. Խորհրդարանների օրենսդրական նպատակը պետք է լինի պատժամիջոցների կանխումը
https://parstoday.ir/hy/news/iran-i122687-Ղալիբաֆ._Խորհրդարանների_օրենսդրական_նպատակը_պետք_է_լինի_պատժամիջոցների_կանխումը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն Ասիայի խորհրդարանական վեհաժողովի վիրտուալ նստաշրջանում ասել է. «Հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում խորհրդարանական օրենսդրության հիմնական առանցքը պետք է լինի ճնշող պատժամիջոցների կանխարգելումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2020 13:25 Asia/Tehran
  • Ղալիբաֆ. Խորհրդարանների օրենսդրական նպատակը պետք է լինի պատժամիջոցների կանխումը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն Ասիայի խորհրդարանական վեհաժողովի վիրտուալ նստաշրջանում ասել է. «Հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում խորհրդարանական օրենսդրության հիմնական առանցքը պետք է լինի ճնշող պատժամիջոցների կանխարգելումը»:

Ասիայի խորհրդարանական վեհաժողովի առաջին վիրտուալ նստաշրջանում, Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆն ընդգծելով խորհրդարանների դերի կարևորությունը և օրենսդիր մարմնի փոխգործակցությունը, հստակեցրել է.«Խորհրդարանական տնտեսական դիվանագիտությունը և դրա դերը ասիական խորհրդարանների անդամների միջև տնտեսական բարգավաճման խթանման գործում, մեր նպատակներն են»:

Անդրադառնալով Իրանի ժողովրդի համար կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված դժվարություններին, Ղալիբաֆն ասել է.«Չնայած Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները վերացնելու կամ կրճատելուն ուղղված ճնշումներին և միջազգային կազմակերպությունների  կոչերին,  կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում շարունակում է աճել առավելագույն ճնշման Վաշինգտոնի քաղաքականությունը»:

Ղալիբաֆը ցավ է հայտնել Սիոնիստական ​​ռեժիմի ծավալապաշտական ​​քաղաքականության վերաբերյալ և հայտարարել, որ Իրանի իսլամական խորհրդարանը, պաշտպանելով պաղեստինցիների իրավունքները և դատապարտելով Իսրայելի ռեժիմի անմարդկային և անօրինական մտադրությունները, կոչ է անում միջազգային կազմակերպություններին և հատկապես Ասիայի խորհրդարանական վեհաժողովին, օգտագործել խորհրդարանական բոլոր մեխանիզմները անհապաղ դադարեցնելու Սիոնիստական ​​ռեժիմի օկուպանտ և ծավալապաշտական քաղաքականությունները: