Չնայած խստագույն պատժամիջոցներին, Իրանում արտասահմանյան ներդրումների ծավալը եռապատկվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i124207-Չնայած_խստագույն_պատժամիջոցներին_Իրանում_արտասահմանյան_ներդրումների_ծավալը_եռապատկվել_է
Իրանի ներդրումների և տնտեսական  ու տեխնիկական աջակցության կազմակերպության արտասահմանյան  ներդրումների գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է. «Չնայած ամենախիստ  պատժամիջոցներին, անցած չորս ամիսների ընթացքում   Իրանում օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2020 13:28 Asia/Tehran
  • Չնայած խստագույն պատժամիջոցներին, Իրանում արտասահմանյան ներդրումների ծավալը եռապատկվել է

Իրանի ներդրումների և տնտեսական  ու տեխնիկական աջակցության կազմակերպության արտասահմանյան  ներդրումների գրասենյակի գլխավոր տնօրենն ասել է. «Չնայած ամենախիստ  պատժամիջոցներին, անցած չորս ամիսների ընթացքում   Իրանում օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»:

Աբոլֆազլ Քոդեյին չորեքշաբթի օրն ասել է. «Իրանի արտասահմանյան ներդրումների պատվիրակության վերջին նիստում արտոնագրեր են տրվել 45 ներդրումային նախագծերի»:

Հայտարարելով, որ աշխարհի տարբեր երկրներից այս նախագծերի ներդրումային ծավալը կազմում է 1 միլիարդ  600 միլիոն դոլար, Քոդեին հավելել է.«Այս նախագծերն իրականանալու են Իրանի 12 նահանգներում»:

Կարևորելով  օտարերկրյա ներդրումների ազդեցությունը երկրի տնտեսության վրա, Քոդեյին նշել է.«Իրանում արտասահմանյան  ներդրումների գործընթացը հեշտացվել է»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio