Պարսից ծոցի նավահանգիստն Իրանի ամենակարևոր նավթային նավահանգիստն է
https://parstoday.ir/hy/news/iran-i124341-Պարսից_ծոցի_նավահանգիստն_Իրանի_ամենակարևոր_նավթային_նավահանգիստն_է
Պարսից ծոցի նավահանգիստն Իրանի ամենակարևոր նավթային նավահանգստն է: Այն գտնվում է Հորմոզգան նահանգի Շահիդ Ռաջայիի անվան նավահանգստային համալիրի հատուկ տնտեսական գոտու նավթային ծովախորշում և կարող է տեղավորել 12 նավթային տանկեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2020 03:41 Asia/Tehran

Պարսից ծոցի նավահանգիստն Իրանի ամենակարևոր նավթային նավահանգստն է: Այն գտնվում է Հորմոզգան նահանգի Շահիդ Ռաջայիի անվան նավահանգստային համալիրի հատուկ տնտեսական գոտու նավթային ծովախորշում և կարող է տեղավորել 12 նավթային տանկեր:

Ըստ  Իրան Պրես լրատվական գործակալության, Շահիդ Ռաջայի նավահանգստային համալիրն ունի կարևոր աշխարհագրական դիրք: Այն գտնվում է Հորմուզի նեղուցի Իրանին ամենամոտ կետում և Պարսից ծոցի մուտքի մոտ:

Այս նավահանգստի համալիրն Իրանի ներմուծման և արտահանման ամենակարևոր դարպասն է Պարսից ծոցի տարածաշրջանում: Այն գտնվում է նավերի հիմնական միջմայրցամաքային երթուղուց կարճ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքի խաչմերուկում:

Շահիդ Ռաջայեի նավահանգստի հատուկ տնտեսական գոտին կարևոր  դերակատարություն ունի Իրանի տնտեսության զարգացման և արտահանման ծավալների մեծացման հարցում:

2400 հա տարածքի վրա գտնվող  Շահիդ Ռաջայի նավահանգստային համալիրն ունի տարեկան 100 միլիոն տոննա ապրանք ընդունելու կարողություն:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio