Իրանի «Պարսից ծոցի աստղ» նավթընկերությունն ապավինելով սեփական ուժերին շրջանցել է պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/iran-i124491-Իրանի_Պարսից_ծոցի_աստղ_նավթընկերությունն_ապավինելով_սեփական_ուժերին_շրջանցել_է_պատժամիջոցները
Իրանի «Պարսից ծոցի աստղ» նավթընկերության առևտրի տնօրենն ասել է, որ ընկերությունն ապավինելով իրանցի արտադրողների կարողությանը և ապահովելով իրեն անհրաժեշտ նյութերը, սարքավորումները և դրանց պահեստամասերը, շրջանցել է թշնամու բռնի պատժամիջոցների մեծ մասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2020 12:55 Asia/Tehran
  • Իրանի «Պարսից ծոցի աստղ» նավթընկերությունն ապավինելով սեփական ուժերին շրջանցել է պատժամիջոցները

Իրանի «Պարսից ծոցի աստղ» նավթընկերության առևտրի տնօրենն ասել է, որ ընկերությունն ապավինելով իրանցի արտադրողների կարողությանը և ապահովելով իրեն անհրաժեշտ նյութերը, սարքավորումները և դրանց պահեստամասերը, շրջանցել է թշնամու բռնի պատժամիջոցների մեծ մասը:

Էմադ Զարեին չորքշաբթի օրը հավելել է. «Հաշվի առնելով պատժամիջոցների պատճառով օտարերկրյա արտադրողների կողմից ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները,  «Պարսից ծոցի աստղ» նավթընկերությունում ստեղծվել է ներքին արտադրության հանձնաժողով՝  երկրում շատ աշխատատեղեր ստեղծելու համար»:

Նշելով, որ «Պարսից ծոցի աստղ» նավթամշակման գործարանի շահագործման սկզբից ի վեր նավթընկերության տնօրենների քաղաքականությունը   եղել է տեղական արտադրողներին և մատակարարներին  աջակցելը, Զարեին  հավելել է. «Տեղական ընկերությունների կողմից պոմպերի մեխանիկական կնիքի  ու կոմպրեսորների  զգայուն մասերի  արտադրությունը հաջողություն է արձանագրել»:

Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբասում  «Պարսից ծոցի աստղ» նավթամշակման գործարանը համարվում է  աշխարհի գազի կոնդենսատների վերամշակման ամենամեծ գործարանը, որն այժմ ռազմավարական դիրք է զբաղեցնում երկրի և տարածաշրջանի էներգետիկ հաշվեկշռում և որի շնորհիվ  Իրանը  բենզին ներմուծող երկրից վերածվել է այս ռազմավարական արտադրանքի արտահանողի:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio