Թախթռավանչի. Իրանի պատասխանը ցանկացած պատժամիջոցների վերադարձի, խիստ է լինելու
https://parstoday.ir/hy/news/iran-i124617-Թախթռավանչի._Իրանի_պատասխանը_ցանկացած_պատժամիջոցների_վերադարձի_խիստ_է_լինելու
Իրանի դեսպան և ՄԱԿ-ում մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու մասին Վաշինգտոնի հայտարարությունն անհիմն է և Թեհրանը կտրուկ կարձագանքի ցանկացած զենքի էմբարգոյի ժամկետւ երկարաձգմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2020 04:56 Asia/Tehran
  • Թախթռավանչի. Իրանի պատասխանը ցանկացած պատժամիջոցների վերադարձի, խիստ է լինելու

Իրանի դեսպան և ՄԱԿ-ում մշտական ​​ներկայացուցիչը նշել է, որ «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու մասին Վաշինգտոնի հայտարարությունն անհիմն է և Թեհրանը կտրուկ կարձագանքի ցանկացած զենքի էմբարգոյի ժամկետւ երկարաձգմանը:

«Ձգանի մեխանիզմն  գործարկելու ԱՄՆ-ի փորձը շատ ծիծաղելի է, քանի որ այդ երկիրը ՀԳՀԾ-ի նդամ չէ», - ասել է Մաջիդ Թախթռավանչին շաբաթ օրը հրապարակված ամերիկյան «Զենքի վերահսկման ասոցիացիա» ամերիկյան հետազոտական ​​կենտրոնին տված հարցազրույցում:

Թախթռավանչին ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս պնդել ենի պնդմամբ, որ ՀԳՀԾ-ն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը երկու առանձին փաստաթուղթ են, հավելելով, որ ամերիկացիները, ըստ երևույթին, չեն կարդացել բանաձևը, քանի որ այն հավանություն է տալիս ՀԳՀԾ-ին:

Նա հավելել է, որ ՀԳՀԾ-ի անդամ լինելու մասին  ԱՄՆ-ի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք ՝ հավելելով, որ Իրանը տարբեր տարբերակներ ունի ՝ պատասխանելու զենքի էմբարգոյի վերադարձին:

Թախթռավանչին խոսել է նաև Իրանի դեմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի բանաձևի ընդունման մասին, որը ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտա մուտք գործել Իրանի բոլոր միջուկային կայաններ:

Թախթռավանչին նշել է, որ Իրանը դրական  համագործակցություն ունի ՄԱԳԱՏԷ-ի հետ, սակայն  ոմանք ձգտում են քաղաքականացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ՝ հավելելով, որ գործակալությունը չպետք է ապավինի իսրայելական ռեժիմի կեղծ տեղեկություններին:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio