Առաջիկայում կձևավորովի Իրան-Թուչքիա համատեղ տնետսական հանձնաժողով
https://parstoday.ir/hy/news/iran-i125275-Առաջիկայում_կձևավորովի_Իրան_Թուչքիա_համատեղ_տնետսական_հանձնաժողով
Նախագահի աշխատակազմի ղեկավար և Իրան-Թուրքիա համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարն անդրադառնալով Թեհրանում Իրան-Թուրքիա երկրների ռազմավարական համագործակցության վեցերորդ նիստին, հայտարարել; է. «Առաջիկայում կձևավորվի Իրան-Թուրքիա տնտեսական համատեղ հանձնաժողովը, նպատակ ունենալով ջանքեր գործադրել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 08:01 Asia/Tehran
  • Առաջիկայում կձևավորովի Իրան-Թուչքիա համատեղ տնետսական հանձնաժողով

Նախագահի աշխատակազմի ղեկավար և Իրան-Թուրքիա համատեղ տնտեսական հանձնաժողովի ղեկավարն անդրադառնալով Թեհրանում Իրան-Թուրքիա երկրների ռազմավարական համագործակցության վեցերորդ նիստին, հայտարարել; է. «Առաջիկայում կձևավորվի Իրան-Թուրքիա տնտեսական համատեղ հանձնաժողովը, նպատակ ունենալով ջանքեր գործադրել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ»:

Երեքշաբթի օրը, տեսակապի միջոցով կայացած նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, Մահմուդ Վաեզին նշել է, որ կորոնավիրուսի բռնկումից հետո, Իրանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունները նվազել են: Նա հավելել է.  «Երկու երկրները վճռական են տրամադրված ՝ արագորեն վերականգնելու իրենց տնտեսական հարաբերությունների մակարդակը, այն ահսցնելով նախքան կորոնավիրուսի պանդեմիան եղած մակարդակին»:

Վաեզին հավելել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և կողմերը ստորագրել են մեծ թվով համագործակցության փաստաթղթեր, այդ թվում նաև միջև բանկային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ:

Նա նշել է, որ հանդիպման ամենակարևոր թեմաներից են էներգետիկայի, գազի արտահանման, նավթաքիմիական ապրանքների, էլեկտրաէներգիայի ոլորտում,  մաքսային համագործակցություևը, երկաթուղային և ճանապարհային տրանզիտի ոլորտում համագործակցության խորացումը և համատեղ կոմիտեների ձևավորումը, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանային համագործակցության ամրապնդումը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio