Զոլֆաղար 99 զորավարժության ընթացքում հաջողությամբ արձակվել է տեղական արտադրության Շալամչե հրթիռը
https://parstoday.ir/hy/news/iran-i125318-Զոլֆաղար_99_զորավարժության_ընթացքում_հաջողությամբ_արձակվել_է_տեղական_արտադրության_Շալամչե_հրթիռը
«Զոլֆաղար 99» համատեղ զորավարժություններում ՀՕՊ հենակետի օպերատիվ ղեկավարությամբ Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի Շալամչե հրթիռը ոչնչացրել է հակառակորդի թիրախը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 10, 2020 08:58 Asia/Tehran

«Զոլֆաղար 99» համատեղ զորավարժություններում ՀՕՊ հենակետի օպերատիվ ղեկավարությամբ Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի Շալամչե հրթիռը ոչնչացրել է հակառակորդի թիրախը:

Հինգշաբթի առավոտյան Իրանի հարավում մեկնարկել է «Զոլֆաղար 99» զորավարժության հիմնական փուլը «Պաշտպանական հզորության ներքո կայուն անվտանգություն» նշանաբանով:

 Զորավարժության խոսնակ ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Իրանի բանակի օդուժի միավորները F-27 և P3F ինքնաթիռներով պարբերաբար պարեկություն են իրականացրել զորավարժության անցկացման ջրային ընդհանուր տարածքում: Զորավարժության տարածքը լքելու վերաբերյալ նրանք նախազգուշացրել են արտատարածաշրջանային ուժերին»: