ԱՄՆ հույս չունի Իրանի նկատմամբ զենքի պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ
ԱՄՆ-ը, որը ձգտում էր վերականգնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զենքի էմբարգոն, այժմ հիասթափված է:
Չորեքշաբթի Բրուքինգսի ինստիտուտին տված հարցազրույցում Արևմտյան Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Դեյվիդ Շենկերը անդրադառնալով,որ 2020 թվականի հոկտեմբերին Թեհրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետն ավարտվում է,սպառնացել է, որ Վաշինգտոնը ճնշում կգործադրի այն երկրների նկատմամբ,որոնք Իրան զենք են արտահանում, կամ այդ երկրի հետ զենքի առևտրի մեջ են:«Վաշինգտոնը ափսոսում է, որ անհրաժեշտ աջակցությունը չի ցուցաբերվել Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու համար», - ասաց Շանկերը ՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է ճնշումները Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները երկարացնելու համար:Ուրբաթ օրը (օգոստոսի 14-ին) Իրանի սպառազինության արգելքը երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ առաջարկվող բանաձևը չկարողացավ անցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արգելքը 11 ձեռնպահ, երկու դեմ և երկու կողմ ձայների հարաբերակցությամբ:Փորձագետները քվեարկությունը որակել են որպես Միացյալ Նահանգների խոշոր պարտություն: