Իրանի ԲՈՒՀ-երում պաշտոնապես մեկնարկել է նոր ուսումնական տարին
Այսօր, ԻԻՀ նախագահի վիրտուալ ներկայությամբ, երկրի ԲՈՒՀ-երում ու կրթական համալիրներում, պաշտոնապես մեկնարկել է նոր ուսումնական տարին: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Իրանի համալսարաններում և կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է առողջապահական ցուցումների համաձայն, ներկա են եղել Գիտության, հետազոտության ու տեխնոլոգիայի և Առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարները, Իրանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները, ինչպես նաև ուսանողության մի խումբ ներկայացուցիչներ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին տեսակապի միջոցով հանդես է եկել ելույթով:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի որոշմամբ՝ ավելի քան երեք միլիոն 700 հազար ուսանողների համար դասընթացները կանցկացվեն հեռավար և առկա տարբերակներով:
Այլ մանրամասները հաջորդիվ...
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio