Զանգանե. Իրանը լայնամասշտաբ տնտեսական պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների և սիոնիստների հետ
ԻԻՀ նավթի նախարարն ասել է «Իրանը լայնամասշտաբ տնտեսական պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների և սիոնիստների հետ»:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն երեքշաբթի օրը Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում ունեցած ելույթում պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է. «Անհրաժեշտ է, որ համակարգի բոլոր բաժինները՝ կառավարությունը, խորհրդարանը և այլ ուժերը, միահամուռ և միասնական կերպով գործեն Միացյալ Նահանգների և սիոնիստների դեմ պայքարում»:
Զանգանեն հայտարարել է, որ մինչ այժմ Հարավային Փարսում իրականացվել է 150 միլիարդ դոլարի ներդրում, հավելել է, որ այդ ներդրումները երկարաժամկետում մեծ շահույթ են ապահովելու Իրանի համար:
Իրանի նավթի նախարարը հավելել է. «Երկրում բենզինի արտադրության ծավալը օրական 52 միլիոն լիտրից հասել է 197 միլիոն լիտրի, Օրակարգում են նաև Աբադանի, Բանդար Աբբասի և Սպահանի նավթավերամշակման գործարանների վերամշակման և արդիականացման նախագծերը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian