Զանգանե. Իրանը լայնամասշտաբ տնտեսական պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների և սիոնիստների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i125488-Զանգանե._Իրանը_լայնամասշտաբ_տնտեսական_պատերազմի_մեջ_է_Միացյալ_Նահանգների_և_սիոնիստների_հետ
ԻԻՀ նավթի նախարարն ասել է «Իրանը լայնամասշտաբ տնտեսական պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների և սիոնիստների հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2020 08:05 Asia/Tehran
  • Զանգանե. Իրանը լայնամասշտաբ տնտեսական պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների և սիոնիստների հետ

ԻԻՀ նավթի նախարարն ասել է «Իրանը լայնամասշտաբ տնտեսական պատերազմի մեջ է Միացյալ Նահանգների և սիոնիստների հետ»:

Իրանի նավթի նախարար  Բիժան Նամդար Զանգանեն երեքշաբթի օրը Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում ունեցած ելույթում պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է. «Անհրաժեշտ է, որ համակարգի բոլոր բաժինները՝ կառավարությունը, խորհրդարանը և այլ ուժերը, միահամուռ և միասնական կերպով  գործեն Միացյալ Նահանգների և սիոնիստների դեմ պայքարում»:

Զանգանեն հայտարարել է, որ մինչ այժմ Հարավային Փարսում իրականացվել է 150 միլիարդ դոլարի ներդրում, հավելել է, որ այդ ներդրումները երկարաժամկետում մեծ շահույթ են ապահովելու Իրանի համար:  

Իրանի նավթի նախարարը հավելել է. «Երկրում բենզինի արտադրության ծավալը օրական 52 միլիոն լիտրից հասել է 197 միլիոն լիտրի, Օրակարգում են նաև Աբադանի, Բանդար Աբբասի և Սպահանի նավթավերամշակման գործարանների վերամշակման և արդիականացման նախագծերը»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio