Իրանում նշվում է պարսից գրականության և բանաստեղծ Շահրիարի մեծարման օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i125580-Իրանում_նշվում_է_պարսից_գրականության_և_բանաստեղծ_Շահրիարի_մեծարման_օրը
Հինգշաբթի սեպտեմբերի 17-ին իրանցի հանրահայտ բանաստեղծ Շահրիարի մահվան տարելիցի և պարսից գրականության ազգային օրն է:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 17, 2020 07:45 Asia/Tehran

Հինգշաբթի սեպտեմբերի 17-ին իրանցի հանրահայտ բանաստեղծ Շահրիարի մահվան տարելիցի և պարսից գրականության ազգային օրն է:

Գրական, միստիկական, փիլիսոփայական ոլորտներում հազարավոր արժեքավոր ստեղծագործություններով, որպես իրանական մշակույթի ու քաղաքակարթության լեզու, Պարսից լեզուն ու գրականությունը շարունակ եղել է իրանցիների և հեռու ու մոտիկ տարածաշրջանների ուշադրության կենտրոնում: Չնայած որոշ տխուր իրաֆարձություններին, այս քաղցր լեզուն հասել է աշխարհի հեռավոր վայրեր, ինչը խոսում է այն մասին, որ պարսից լեզվի ու գրականության խորքերում ընկած են մարդկային այնպիսի խորիմաստ ու գեղեցիկ թեմաներ, որ ցանկացած խելացի ու իրազեկ մարդ ինքնաբերաբար տարվում է պարսից լեզվով ու նրա հարուստ պաշարներով:

Իրանցի հայտնի բանաստեղծ Սեյեդ Մոհամմեդ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզին, որ հայտնի է Շահրիար գրական կեղծանվամբ,  ապրել է Իրանի Թավիրզ քաղաքում: Շահրիարի բանաստեղծության յուրահատկությունը դրա քնքշությունը, պարզությունը, սահունությունն ու խոսքի գրավչությունն է: Շահրիարի որոշ գլուխգործոցները թարգմանվել են աշխարհի ավելի քան 80 կենդանի լեզուներով: