Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն են
https://parstoday.ir/hy/news/iran-i125606-Իրանի_դեմ_պատժամիջոցները_վերականգնելու_ԱՄՆ_ի_ջանքերն_ապարդյուն_են
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձրաստիճան դիվանագետներից մեկը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն են, և որ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեն վերականգնվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2020 04:37 Asia/Tehran
  • Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն են

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձրաստիճան դիվանագետներից մեկը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի ջանքերն ապարդյուն են, և որ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեն վերականգնվելու:

Դիվանագետը, ով չի ցանկացել ներկայանալ, Reuters- ին ասել է. «Իրանի նզենքի էմբարգոն կչեղարկվի, իսկ ՀԳՀԾ-ի  գործադրումը կշարունակվի»:

Դիվանագետը հավելել է. «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի փորձը  նման է չլիցքավորված զենքի ձգանը քաշելուն»:

Reuters գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է նոր գործադիր հրամանագիր ստորագրել Իրանի զենքի էմբարգոյի վերաբերյալ:

Երեք իրազեկ աղբյուրներ նշել են, որ նա այս հրամանով մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն կողմերի նկատմամբ, որոնք խախտում են Իրանի զենքի էմբարգոյի  հետ կապված արգելքները:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio