Բաիդինեժադ. «ԱՄՆ-ն հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ»
Արձագանքելով Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վերջերս հնչեցրած հայտարարությանը, Բրիտանիայում ԻԻՀ դեսպանն ընդգծել է.«Անվտանգության խորհուրդն իր անհամաձայնությունն է հայտնել այդ պատժամիջոցների վերականգնմանը, իսկ Միացյալ Նահանգները մեկուսացել է»:
Համիդ Բաիդինեժադն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վեց բանաձևերը վերականգնելու ԱՄՆ-ի դիմումից 30 օր անց, Անվտանգության խորհուրդն առանց որևէ քայլ անելու, իր անհամաձայնությունն է հայտնել Միացյալ Նահանգներին և արխիվացրել այդ երկրի դիմումը»:
Բաիդինեժադը հավելել է.«ԱՄՆ-ն հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ և ՀԳՀԾ-ի դեմ այդ երկրի վարած քաղաքականությունը լիովին ձախողվել է»:
Շաբաթ օրը, չնայած համաշխարհային անհամաձայնությանն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի բոլոր հակաիրանական պատժամիջոցները, ներառյալ զենքի էմբարգոն, վերականգնվելու են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio