Սրբազան պաշտպանության տարիներին հայ մարտիկները պայքարեցին ու նահատակվեցին իրենց մուսուլման հայրենակիցների կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i125826-Սրբազան_պաշտպանության_տարիներին_հայ_մարտիկները_պայքարեցին_ու_նահատակվեցին_իրենց_մուսուլման_հայրենակիցների_կողքին
Այսօր Իրանի Սրբազան պաշտպանության շաբաթվա երրորդ օրն է: Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի տարիներին, իրանահայերն իրենց մուսուլման և այլ կրոնների ներկայացուցիչ հայրենակիցների կողքին, պայքարեցին , նահատակվեցին, գերի ընկան ու վիրավորվեցին՝ հանուն իրենց հայրենիքի պաշտպանության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2020 08:36 Asia/Tehran

Այսօր Իրանի Սրբազան պաշտպանության շաբաթվա երրորդ օրն է: Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի տարիներին, իրանահայերն իրենց մուսուլման և այլ կրոնների ներկայացուցիչ հայրենակիցների կողքին, պայքարեցին , նահատակվեցին, գերի ընկան ու վիրավորվեցին՝ հանուն իրենց հայրենիքի պաշտպանության:

Թեհրանում գտնվող իրանահայերի գերեզմանատան մի մասում հողին են հանձնված Իրան-Իրաք պատերազմի նահատակների աճյունները: Վերջերս, Թեհրանի Հայոց թեմի և Նահատակների ու վետերանների հիմնադրամի համագործակցությամբ, գերեզմանատանը տեղադրվել է պատերազմի նահատակների հիշատակի հուշարձան:

Սրբազան պաշտպանության 40-րդ տարելիցի առիթով հղած ուղերձում, Իրանի խորհրդարանում Թեհրանի ու հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը մեծարել է այս տարիներին 100 հայ նահատակների անձնուրացությունը:

Շեշտելով, որ Իրանը ժողովուրդն անկախ էթնիկ պատկանելիությունից, կրոնից ու դավանանքից ներկա է երկրի առաջադիմության տարբեր ոլորտներում Շահվերդյանն ասել է.«Իրանի սահմանադրության մեջ որպես փոքրամասնությունը ճանաչված իրանահայերը Սրբազան պաշտպանության տարիներին մեր սիրելի հայրենիքի տարածքային ամբողջականության պահպանման հարցում ոչ մի ջանք չխնայեցին և ավելի քան 100 վեհ նահատակներ տվեցին Իրանի ժողովրդին ու սրբազան համակարգին»: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio