Իրանի ԱԳՆ. Սաուդյան Արաբիան տարածաշրջանում թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների հենակետն ու ֆինանսավորողն է
https://parstoday.ir/hy/news/iran-i125888-Իրանի_ԱԳՆ._Սաուդյան_Արաբիան_տարածաշրջանում_թաքֆիրական_ահաբեկչական_խմբավորումների_հենակետն_ու_ֆինանսավորողն_է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Սաուդյան Արաբիան թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների գաղափարների հիմքն ու ծագումն է և ահաբեկչության հիմնական ֆինանսական և նյութատեխնիկական աջակիցը տարածաշրջանում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 24, 2020 17:43 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ. Սաուդյան Արաբիան տարածաշրջանում թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների հենակետն ու ֆինանսավորողն է

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Սաուդյան Արաբիան թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների գաղափարների հիմքն ու ծագումն է և ահաբեկչության հիմնական ֆինանսական և նյութատեխնիկական աջակիցը տարածաշրջանում»:

Հինգշաբթի օրը,  ի պատասխան Իրանի հասցեին Սաուդյան Արքայի թագավորի կեղծ մեղադրանքների, Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Սաուդյան Արաբիայի ռեժիմի և Միացյալ Նահանգների աջակցությունը Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը, մի փորձ է օկուպանտ Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այդ երկրի բնակիչների գրպանից ուրիշներին միլիարդավոր դոլարներ կաշառք տալը ոչ միայն նրանց համար որևէ օգուտ չունեցավ, այլև նվաստացրեց Սաուդյան Արաբիային արաբական երկրների մեջ»:

Խաթիբզադեն հավելել է. «Իրանի իսլամական հանրապետությունը, հիմնվելով իր սկզբունքային քաղաքականության վրա, ընդգծում է տարածաշրջանում դիվանագիտական ​​գործընթացի և երկխոսության ամրապնդման և բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio