Իրանի ԱԳՆ. Սաուդյան Արաբիան տարածաշրջանում թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների հենակետն ու ֆինանսավորողն է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Սաուդյան Արաբիան թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների գաղափարների հիմքն ու ծագումն է և ահաբեկչության հիմնական ֆինանսական և նյութատեխնիկական աջակիցը տարածաշրջանում»:
Հինգշաբթի օրը, ի պատասխան Իրանի հասցեին Սաուդյան Արքայի թագավորի կեղծ մեղադրանքների, Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Սաուդյան Արաբիայի ռեժիմի և Միացյալ Նահանգների աջակցությունը Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությանը, մի փորձ է օկուպանտ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այդ երկրի բնակիչների գրպանից ուրիշներին միլիարդավոր դոլարներ կաշառք տալը ոչ միայն նրանց համար որևէ օգուտ չունեցավ, այլև նվաստացրեց Սաուդյան Արաբիային արաբական երկրների մեջ»:
Խաթիբզադեն հավելել է. «Իրանի իսլամական հանրապետությունը, հիմնվելով իր սկզբունքային քաղաքականության վրա, ընդգծում է տարածաշրջանում դիվանագիտական գործընթացի և երկխոսության ամրապնդման և բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio