Իրանում ցուցադրության է դրվել Ռադ-500 հրթիռանետը
Սրբազան պաշտպանության շաբաթվա ռիթով կազմակերպված ցուցահանդեսում, ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի Ռաադ -500 հրթիռանետը:
Կոշտ վառելիքով աշխատող Ռադ-500 հրթիռը, որը հեղափոխության պահապանների ռազմաօդային ուժերի կողմից ներկայացվեց 2020թ փետրվարին, տեղական արտադրության հրթիռներից մեկն է, որն արտադրվել է ածխածնային մանրաթելի կիրառմամբ, ոչ մետաղական և կոմպոզիտային մարմիններով և համալրված էնոր տեսակի «Zuhair» շարժիչներով:
Ածխածնային մանրաթելի կիրառումն այս հրթիռի թափքի կառուցման մեջ, դրան հնարավորություն է տալիս դիմակայել արձակման սկզբնական պահերի ճնշմանը և լարվածությանը: Ըստ հրապարակված տեղեկատվության, հրթիռը կարող է դիմակայել 100 բար ճնշման և երեք հազար աստիճանի ցելսիուս ջերամստիճանին:
Այս տեխնոլոգիա՝ ոչ մետաղական մարմինների և ածխածնի կոմպոզիտների օգտագործումը, օգնում է նաև նվազեցնել հրթիռի հայտնաբերվելու հնարավորությունը և հնարավորություն տալ հրթիռին հեշտությամբ անցնել հակահրթիռային պաշտպանության համակարգերի արգելքը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian