Իրանում մեկնարկել է պողպատի գերծանր ձուլակտորների արտադրությունը
Իրանի Esfarayen արդյունաբերակալան համալիրում արտադրվել է առաջին գերծանր պողպատե ձուլակտորը: Այսպիսով այս ռազմավարական արտադրանքը ներմուծելու անհրաժեշտություն այլևւս չկա:
Համալիրի ձուլման արտադրամասի տնօրեն Մահմուդ Նեզամդուսթն ասել է. «Վերջնական արտադրանքն ունի շատ բարձր քաշ՝ 110 տոննա: Այն Իրանի պողպատաշինության պատմության մեջ արտադրված ամենամեծ խառնուրդի ձուլակտորն է»:
Նեզամդուսթը հավելել է. «Այս ձողակտորի արտադրությունը շրջադարձային պահ է երկրի պողպատիարդյունաբերության մեջ և պատժամիջոցների պայմաններում վերացնում է հատռկապես ռազմաարդյունաբերական արտադրանք ներմուծելու կարիքը»:
Esfarayen Steel Industrial Complex- ը Իրանի արդյունաբերության զարգացման և վերանորոգման կազմակերպության ենթակայությամբ գործող ընկերություններից մեկն է և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պողպատի խոշորագույն արտադրողը: Ընկերությունն ունի ավելի քան 140 գրիդ պողպատ արտադրելու հնարավորություն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian