Իրանում ցուցադրվել է ներքին արտադրության «երկիր-երկինք» կառավարվող հրթիռը
https://parstoday.ir/hy/news/iran-i126043-Իրանում_ցուցադրվել_է_ներքին_արտադրության_երկիր_երկինք_կառավարվող_հրթիռը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի ռազմավարական կարողությունների մշտական ​​ցուցահանդեսում ներկայացվել է Իրանում արտադրված առաջին «երկիր-երկինք» կառավարվող հրթիռը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2020 04:59 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի ռազմավարական կարողությունների մշտական ​​ցուցահանդեսում ներկայացվել է Իրանում արտադրված առաջին «երկիր-երկինք» կառավարվող հրթիռը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի ռազմավարական կարողությունների մշտական ​​ցուցահանդեսը բացվել է կիրակի օրը Թեհրանում:

Ցուցահանդեսում, «Սուխոյ 22» կործանիչի հետ միասին, ցուցադրվել է «Ֆադաք» 80 մմ տրամաչափի  «երկիր-երկինք» կառավարվող հրթիռը:

«Ֆադակ» հրթիռներն ունեն քթամասում տեղադրված  4 կառավարման բլոկ, որոնք օգտագործվում են մինչ հարվածի պահը: հրթիռի ուղղությունը սահմանելու և  վերահսկելու համար:

Նախկինում  Իրանը ներկայացրել էր տարբեր տրամաչափի «երկիր-երկիր» կառավարվող հրթիռներ, իսկ «երկինք-երկիր» կառավարվող հրթիռները ներկայացվում են  առաջին անգամ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio