33 տարի անց, զոհված իրանահայ նահատակի մարմինը հանձնվել է հողին
https://parstoday.ir/hy/news/iran-i126296-33_տարի_անց_զոհված_իրանահայ_նահատակի_մարմինը_հանձնվել_է_հողին
Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա Սրբազան պաշտպանության տարիների հայ նահատակներից ՝ նահատակ Հրաչ Հակոբյանի մարմինը, նահատակությունից 33 տարի անց, վերադարձվել է Սպահան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2020 05:53 Asia/Tehran

Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա Սրբազան պաշտպանության տարիների հայ նահատակներից ՝ նահատակ Հրաչ Հակոբյանի մարմինը, նահատակությունից 33 տարի անց, վերադարձվել է Սպահան:

Ուրբաթ օրը  նահատակի մարմինը  տեղափոխվել է սուրբ Մինաս եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն:

Այնուհետև նահատակի մարմինը հանձնվել է հողին:

Հրաչ Հակոբյանի ինքնությունը պարզվել էր ԴՆԹ թեստի միջոցով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio