Խոռամաբադի փլված կամուրջը՝ աշխարհի միակ հնագույն քարե կամուրջն է Իրանի արևմուտքում
https://parstoday.ir/hy/news/iran-i126629-Խոռամաբադի_փլված_կամուրջը_աշխարհի_միակ_հնագույն_քարե_կամուրջն_է_Իրանի_արևմուտքում
Իրանում Արեւմուտքում գտնվող Լոռեստան նահանգի մայրաքաղաք Խորամաբադի փլված Շահփուրի կամուրջը, աշխարհում միակ հնագույն կամուրջն է, որն ամբողջովին կառուցվել է քարից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2020 12:46 Asia/Tehran

Իրանում Արեւմուտքում գտնվող Լոռեստան նահանգի մայրաքաղաք Խորամաբադի փլված Շահփուրի կամուրջը, աշխարհում միակ հնագույն կամուրջն է, որն ամբողջովին կառուցվել է քարից:

Ավելի քան 300 մետր երկարությամբ և 10 մետր և 75 սանտիմետր բարձրությամբ  Սասանյան Շահփուրի ժամանակաշրջանի պատմական կամուրջը Իրանի ամենամեծ քարե կամուրջներից մեկն է:

Այն կառուցվել է Շուշի շրջանից դեպի Հեգմաթանե իրանական քարավանների ու զորքերի անցման համար: 

Խորամաբադում գտնվող հսկայական  կոտրված կամուրջը գրանցվել է Իրանի ազգային ժառանգության հուշարձանների ցանկում:

Սասանյանների դարաշրջանի Շահփուրի կոտրված կամուրջը Իրանի ճարտարապետական ​​գլուխգործոցներից մեկն է, որը գտնվում է Խորամաբադ քաղաքի հարավում և ջրհեղեղների ու վթարների պատճառով միայն այս պատմական կամուրջի մի մասն է կանգուն մնացել:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio