Իրանի երգարվեստի վարպետի մարմինը հողին հանձվեց իրանցի անվանի բանաստեղծ Ֆիրդուսու դամբարանի մոտ
Հոկտեմբեր 10, 2020 13:41 Asia/Tehran
Իրանական ինքնատիպ երաժշտության վարպետ, անվանի երգիչ Մոհամմադ Ռեզա Շաջարյանի մարմինը Թուս քաղաքում հողին հանձնվեց իրանցի հայտնի բանաստեղծ Հեքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու դամբարանի մոտ:
Իրանի ավանդական երգի ու երաժշտության ոլորտի հռչակավոր արվեստագետ վարպետ Մոհամմադ Ռեզա Շաջարյանին ճանաչում են որպես «Իրանի երգի արքա»:
Իրանի երգարվեստի վարպետ Մոհամմադ Ռեզա Շաջարյանը հոկտեմբերի 8-ին, տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, 80 տարեկան հասակում հրաժեշտ տվեց երկրային կյանքին:
Իրանցի մեծ բանաստեղծ դյուցազներգու Հեքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսին նշանակալի դեր է ունեցել պարսկերեն լեզուն վառ պահելու գործում: